02/04/2019 11:18
Երբ զինվորի փամփուշտը վերաջանում է, և նրա ձեռքին բահն է, նա պետք է բահով կռվի. Քոչարյան
Երբ զինվորի մոտ փամփուշտը վերաջանում է, և նրա ձեռքին բահն է, նա պետք է բահով կռվի։ Բահն էլ է սպառազինություն, Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե հավաստի՞ են տեղեկությունները, որ ապրիլյան պատերազմի օրերին հայկական բանակը բավականաչափ զենք-զինամթերք չի ունեցել։
«Երբ բահը չլինի, կարող է քարը լինի։ Պետք է հասնենք նրան, որ ցանկացած խնդիր լուծելու համար բավարար պաշարներով տվյալ տարածքում նստած լինենք։ Սպառազինության ամբողջ սպեկտրի մեջ կարող են լինել տարբեր սպառազինություններ։ Եթե արդեն հասել ենք բահերով կռվին, նշանակում է՝ այնքան ենք մոտեցել այն իրավիճակին, որ պետք է բահ էլ կիրառենք», - ասաց խորհրդարանակնը։