04/04/2019 12:40
Եկեք բոլոր նախարարությունները փակենք, որ այսքան ակտիվ լինեն. Վարչապետ
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը ներկայացրեց մի շարք նախագծեր։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ մտածեց, թե այսքան ակտիվությունը կապված է, երևի, փակման հետ։
«Հնարավո՞ր է փակվելու հետ է կապված, եկեք բոլոր նախարարությունները փակենք, որ այսքան ակտիվ լինեն: Կառավարությունը չի հասցնում գյուղատնտեսության նախարարության հետևից հասնել», - կատակեց վարչապետը: