09/04/2019 13:47
Դավիթ Տոնոյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտին
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ապրիլի 8-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ջոնաթան Լաքոտին, տեղեկացնում են ՊՆ լրատվական ծառայությունից։
Ներկայացնելով մարտի 28-ից ապրիլի 2-ը ՄԱԿ-ի խաղաղապահության համաժողովին մասնակցելու նպատակով Նյու Յորք կատարած այցի արդյունքները` պաշտպանության նախարարը դեսպան Լաքոտի հետ քննարկել է ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին հայկական ստորաբաժանումների մասնակցության ընդլայնմանն առնչվող հարցեր, ինչպես նաև Ֆրանսիայի հետ համագործակցությամբ խաղաղապահ կարողությունների հետագա զարգացման հնարավորությունները:
Դավիթ Տոնոյանը, մասնավորապես, կարևորել է մասնագիտացված ֆրանկոֆոն ստորաբաժանումների և հումանիտար ականազերծման կարողությունների զարգացումը` Հայաստանում ֆրանսիական համալսարանի և Հումանիտար ականազեծման և փորձագիտության կենտրոնի հետ համագործացկությամբ: