10/04/2019 15:33
«Առինջ մոլը» բաց է. տնօրինություն
«Առինջ մոլը» բաց է։ Այս մասին Aysor.am-ին հայտնեցին տոնավաճառի տնօրինությունից՝ ի պատասխան մեր այն հարցի, թե ՊԵԿ-ի երեկվա ստուգումներից հետո այսօր հնարավո՞ր է այնտեղ գնումներ կատարել։
Մեզ նաև տեղեկացրեցին, որ հագուստի տոնավաճառն աշխատում է ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին, ինչպես միշտ է եղել, իսկ ահա տնտեսական ապրանքների շուկան բաց է ամեն օր, բացի երկուշաբթիից։
Հիշեցնենք, որ ՀՀ պետեկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները երեկ «Առինջ մոլում» լայնածավալ ստուգումներ էին սկսել։ Ավելի ուշ՝ լրագրողների հետ զրույցում, տոնավաճառի տնօրեն Սամվել Հակոբյանն ասել էր, որ ՊԵԿ-ն իրենց մոտ փաստաթղթեր է ստուգում։
Դիտարկմանը, որ իրենք հարկեր են թաքցրել, Սամվել Հակոբյանը հերքել էր այդ լուրերը։
«Դա իրականությանը չի համապատասխանում։ Կարող են գնալ, բոլոր խանութներում հետաքրրքվել։ Քառակուսի մետրը 800 դրամ են վճարում մարդիկ՝ ոչ մի կոպեկ ավել։ Իսկ առաջ մարդիկ 9 ք/մ համար վճարել են մոտ 250 հազար դրամ։ Կարող էին գալ, ես կտրամադրեի, ինչ պետք էր։ Էս շոուն պետք չէր մեր մոտ՝ ֆորմայով, համազգեստով», - ասել էր Առինջ մոլի տնօրենը։