11/04/2019 18:43
Բոլոր գողականները, դանակով հարց լուծողները, պպզածները կպառկեն ասֆալտին, մեր համբերությունը չչարաշահեն. Նիկոլ Փաշինյան
Եթե որևէ տեղ որևէ մեկը փորձի դանակով հարց լուծել, այդտեղ բոլորը կպառկեն ասֆալտին, Ստրասբուրգում հայ համայնքի հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Բոլոր գողականները, դանակով հարց լուծողները, պպզածները կպառկեն ասֆալտին, մեր համբերությունը չչարաշահեն», - նշեց վարչապետը։
Նա ասաց, թե քրեակատարողական հիմնարկներում կալանավորները քնելու տեղ չունեին։
«Արդեն յոթ-ութ ամիս է՝ այդ պրոբլեմը մեր երկրից վերացած է, ինչո՞ւ, որովհետև ամեն ձու գողացողի ամիսներով կալանքի տակ չենք պահում», - ասաց ՀՀ վարչապետը։