12/04/2019 17:55
Անահիտ Հարությունյանը նշանակվել է Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Հայաստանի նախագահի հրամանագրով, Անահիտ Հարությունյանը նշանակվել է Կանադայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Անահիտ Հարությունյանին նշանակել Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Օտտավա)», - տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։