12/04/2019 12:17
Սենատը Դևիդ Բեռնհարդտին հաստատել է ԱՄՆ ՆԳՆ ղեկավարի պաշտոնում
ԱՄՆ Կոնգրեսի Սենատը Դևիդ Բեռնհարդտին հաստատել է ԱՄՆ ներքին գործերի նախարարի պաշտոնում, հայտնում է The Washington Post-ը։
Ամերիկյան խորհրդարանի վերին պալատում քվեարկությունը տեղի է ունեցել հինգշաբթի։ Նրա թեկնածությանն աջակցել է 56 սենատոր, ևս 46-ը դեմ է արտահայտվել։
Հունվարի սկզբին Բեռնհարդտը նշանակվել էր ՆԳՆ ղեկավարի պաշտոնակատար Ռայան Զինկեի հեռանալուց հետո։ Վերջինին մեղադրել էին բյուջետային միջոցները վատնելու համար:
ԱՄՆ-ում ներքին գործերի նախարարությունն ուժային գերատեսչություն չէ։ Այն հիմնականում զբաղվում է բնական պաշարների օգտագործման հարցերով։