12/04/2019 13:37
Թրամփը հայտնել է Կիմ Չեն Ընի հետ լավ հարաբերություններ ունենալու մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի Վաշինգտոնում Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հետ հանդիպմանը հայտարարել է ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ լավ հարաբերությունների մասին, և որ պատրաստ է նրա հետ երկխոսությանը, հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
«Նախագահ Թրամփը և նախագահ Մունը քննարկել են մեր երկու երկրների փոխադարձ նպատակները Հյուսիսային Կորեայի վերջնական, ամբողջությամբ ստուգման ենթակա ապամիջուկայնացման վերաբերյալ, նաև Հանոյի գագաթնաժողովից հետո Հյուսիսային Կորեայի առաջմղման ճանապարհները: Նախագահ Թրամփը հաստատել է, որ Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընի հետ շատ լավ հարաբերություններ ունի, և նշել, որ նրա հետ երկխոսության դուռը բաց է», - նշված է հաղորդագրության մեջ:
Երկու առաջնորդները հաստատել են ԿԺԴՀ-ի հետ կապված հարցերում սերտ համակարգման և համագործակցության կարևորությունը, նաև քննարկել են տնտեսության մեջ երկկողմ համագործակցության հարցեր:
ԱՄՆ-ԿԺԴՀ առաջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2018 թվականի հունիսին Սինգապուրում, երկրորդը՝ 2019-ի փետրվարին Հանոյում: Կողմերին առայժմ չի հաջողվել համաձայնության գալ ապամիջուկայնացման համաձայնագիր կնքելու և Կորեական թերակղզու անվտանգության երաշխիքների շուրջ: