12/04/2019 18:15
Արգենտինայում ՀՀ դեսպանը համատեղության կարգով նշանակվել է նաև Պարագվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Հայաստանի նախագահի հրամանագրով Էսթերա Մկրտումյանը, որը Արգենտինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն է, համատեղության կարգով նշանակվել է Պարագվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էսթերա Մկրտումյանին, համատեղության կարգով, նշանակել Պարագվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բուենոս Այրես)», - ասված է ՀՀ նախագահի հրամանագրում: