12/04/2019 14:20
Մեծ Բրիտանիայում գերթեթև ինքնաթիռ է կործանվել
Մեծ Բրիտանիայում մեկ մարդ է զոհվել Մերսիսայդ կոմսության Սաութպորտ քաղաքի գոլֆի դաշտում գերթեթև ինքնաթիռի ընկնելու հետևանքով, հայտնել է կոմսության ոստիկանությունը:
«Մենք կարող ենք հաստատել, որ հինգշաբթի երեկոյան մեկ մարդ է զոհվել Royal Birkdale գոլֆի դաշտում գերթեթև ինքնաթիռի ընկնելու հետևանքով»,- ասված է ոստիկանության կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Ոստիկանությունը ինքնաթիռի կործանման պատճառների հետաքննություն է սկսել: