13/04/2019 15:03
Սուդանում երկու օրում 16 մարդ է զոհվել
Վերջին երկու օրվա ընթացքում Սուդանում չդադարող ցույցերի հետևանքով մահացել է առնվազն 16 մարդ, հայտնում է տեղական Al-Hadath հեռուստաընկերությունը:
Հեռուստաընկերության փոխանցմամբ՝ 16-ն էլ զոհվել են մայրաքաղաք Խարթումում:
Սուդանում 2018 թվականի դեկտեմբերից շարունակվում են բողոքի ակցիաները: Անկարգություններ սկսվել են այն բանից հետո, ինչ երկրում աճեցին հացի ու մյուս ապրանքների գները: