13/04/2019 12:14
Արիզոնայում տղամարդը դուրս է ցատկել օդանավից
American Airlines ավիաընկերության համար 1346 չվերթի օդանավի ուղևորներից մեկն Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքի օդանավակայանում վայրէջքից հետո ցատկել է թռիչքուղու վրա, հայտնում է Fox News-ը՝ հղում անելով ոստիկանությանը:
Ըստ հեռուստաալիքի՝ 25-ամյա տղամարդն իրեն տարօրինակ էր պահում. նա պատահականորեն դիպչում էր այլ ուղևորների դեմքին և նրանց վրա շաղ տալիս անհայտ ծագմամբ հեղուկ:
Տղամարդուն տարել են օդանավի առջևի հատված, որպեսզի նա բոլորից շուտ լքի այն: Նա բացել է ծառայողական դուռը և դուրս ցատկել: Երիտասարդին վնասվածքներով հոսպիտալացրել են: