15/04/2019 15:02
Սուդանի ռազմական խորհուրդը Աբդելմութալիբին նշանակել է բանակի շտաբի պետ
Սուդանի անցումային ռազմական խորհուրդը գեներալ-գնդապետ Հաշեմ Աբդելմութալիբ Ահմադ Բաբաքերին նշանակել է բանակի միավորված շտաբի պետ, ասվում է Սուդանի բանակի բրիգադի գեներալ Ահմադ Խալիֆա ալ Շամիի հայտարարությունում:
Փաստաթղթի համաձայն՝ «գեներալ-գնդապետ Հաշեմ Աբդելմութալիբ Ահմադ Բաբաքերը նշանակվել է բանակի միավորված շտաբի ղեկավար»,- ասվում է հայտարարությունում։
Սուդանում ապրիլի 11-ին տեղի է ունեցել հեղաշրջում, որից հետո նախագահ Օմար ալ Բաշիրը կալանավորվել է։
Իշխանությունն այժմ պատկանում է զինվորականներին։