15/04/2019 19:31
Պորոշենկոն Զելենսկուն անվանել է բոլոր անհայտներով հավասարում, իսկ նրա արշավը՝ համր ֆիլմ
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն «Ժողովրդի ծառա» կուսակցությունից երկրի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկուն համեմատել է «բոլոր անհայտներով հավասարման» հետ՝ նրա նախընտրական արշավի առանձնահատկությունների պատճառով: Այդ մասին պետության ղեկավարը հայտարարել է ուկրաինական և արտասահմանյան բիզնեսի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպմանը:
«Նա, կարծես, բոլոր անհայտներով հավասարում լինի: Նրա արշավը նման է համր կինոյի, որտեղ դերասանը աշխուժորեն շարժվում է, վիթխարի ակտիվություն հանդես բերում, բայց ոչ մի բառ չի արտասանում»,- ասել է նա:
Պորոշենկոն խոստովանել է, որ նույնիսկ իր համար է բարդ հասկանալ, թե Զելենսկին ինչ է առաջարկելու ընտրողներին նախագահ դառնալու դեպքում։
«Հասկանալ, թե ինչ կլինի, շատ դժվար է նույնիսկ ինձ համար: Նրա թիմը մեզ՝ ուկրաինացիներիս, առաջարկում է ընտրել «պարկում պահված կատվի»: Թեկնածուն գրեթե չի անում քաղաքական հայտարարություններ»,- ասել է Պորոշենկոն:
Ուկրաինայի նախագահի կարծիքով՝ դա արվում է այն նպատակով, որ տարբեր քաղաքական հայացքներ ունեցող ընտրողները կարողանան Զելենսկուն համարել իրենց թեկնածուն, և այդ կերպ, կուրորեն քվեարկեն շոումենի օգտին: