15/04/2019 15:57
Շվեդիան պատրաստ է պատժամիջոցներ սահմանել ԵՄ այն երկրների նկատմամբ, որոնք հրաժարվում են միգրանտներ ընդունելուց
Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենը պատրաստ է պատժամիջոցներ սահմանել Եվրամիության այն երկրների նկատմամբ, որոնք հանդես են գալիս իրենց մոտ փախստականների ընդունման դեմ, օրինակ՝ Հունգարիայի դեմ: Այս հայտարարությամբ քաղաքական գործիչը հանդես է եկել «Dagens Nyheter» թերթում հրապարակված հարցազրույցում:
«Այո՛, ես պատրաստ եմ անել դա, որովետև ինչ-որ ժամանակ մեզ մոտ պետք է պատասխանատվություն լինի (միգրանտների ընդունման համար): Այն չեն կարող կրել մեկ, երկու կամ երեք երկիր»,- ասել է Շվեդիայի վարչապետը։
«Եթե նրանք պատրաստ չեն պատասխանատվություն ստանձնել, ապա դրա համար ևս պետք է վճարել, հնարավոր չի լինի Եվրամիությունից միջոցներ ստանալ այնպես, ինչպես այսօր։ Հունգարիան ամենահաջողակ երկրներից մեկն է: Անհանդուրժելի է, որ երկիրը, որն ստանում է ամենամեծ օժանդակությունը ԵՄ-ից, ասի. «Ո՛չ, մենք պատասխանատվություն չենք ստանձնում միգրացիայի համար»»,- ասել է Ստեֆան Լյովենը։
Նշվում է, որ ամեն շաբաթ ոստիկանությունը Շվեդիայի սահմաններին կանգնեցնում է 150-ից 200 միգրանտների: