16/04/2019 14:14
Թուրքիան Ռուսաստանից գնված С-400-ները կարող է ժամանակավորապես Ադրբեջանում տեղակայել
Թուրքիան կարող է Ռուսաստանից գնված С-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգերը ժամանակավորապես տեղակայել Ադրբեջանի տարածքում:
«Դիտարկվում են С-400 զենիթահրթիռային համակարգերն ընդունման/հանձման ավարտից հետո ժամանակավորապես Ադրբեջանում կամ Քաթարում պահելու տարբերակները»,- հայտնում է A Haber թուրքական գործակալությունը:
Ըստ պարբերականի՝ Թուրքիան ավարտել է 100 զինվորականի ընտրությունը, որոնք Ադրբեջանում С-300 «Տրիումֆ» համակարգերի հետ աշխատելու վերապատրաստում կանցնեն:
«Դրանից հետո զինվորականների խումբը կմեկնի Ռուսաստան` С-400 «Տրիումֆի» հետ աշխատելու վերապատրաստում անցնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ: