16/04/2019 20:30
Ազատ արձակվելուց հետո Սավչենկոն կվերադառնա Ռադա
Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Նադեժդա Սավչենկոն, որին մեղադրում են ահաբեկչության կազմակերպման համար, ազատ արձակվելուց հետո վերադառնալու է Գերագույն Ռադայում իր աշխատանքին, հայտարարել է նրա փաստաբան Ալեքսանդր Շադրինը:
«Հույս ունեմ, որ նրան կտեսնենք արդեն առաջիկա նիստերին»,- նշել է փաստաբանը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սավչենկոն խոստացել է ազատվել Ռադայում քաղաքական «ծերակույտից»: