16/04/2019 17:06
Ընդդիմությունը շատ բան կարող է ասի. Արարատ Միրզոյան (Տեսանյութ)
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը «շատ լավ» է գնահատում խորհրդարանական մեծամասնության աշխատանքը։
«Շատ լավ եմ գնահատում»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
Դիտարկմանը, որ ընդդիմությունը հայտարարում է, թե մեծամասնությունը չի ներկայացնում օրենսդրական նախաձեռնություններ և դեմ է քվեարկում ընդդիմության նախաձեռնություններին, ԱԺ նախագահն արձագանքեց.
«Մեծամասնությունը բավականին լուրջ աշխատանք է իրականացնում։ Ընդդիմությունը շատ բան կարող է ասի։ Ընդդիմությունը բերում է մի առաջարկություն, որ եթե ինքը կառավարություն լինի, տեսնեմ՝ ոնց է կենսագործելու դա։ Որոշ դեպքերում էլ բերում է ռացիոնալ առաջակներ, որոնք դրական արձագանք են ստանում մեծամասնության կողմից»։
Մանրամասները՝ Aysor.am-ի տեսանյութում։