16/04/2019 18:50
Դավիթ Տոնոյանը ՄԱԿ-ի ներկայացուցչի հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Ապրիլի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինին, տեղեկացնում են նախարարության լրատվական ծառայությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի շրջանակներում ՀՀ-ում իրականացվող նախագծերին առնչվող հարցեր, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հնարավոր համագործակցության հեռանկարները:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հետագա համագործակցությունը շարունակել տարեկան ծրագրային ձևաչափով: