17/04/2019 12:00
Չենք կարողանում ապահովել մեր քաղաքացիների՝ պատշաճ մակարդակով տեղաշարժը. Տրանսպորտի նախարար
Տարիների ընթացքում մեր տրանսպորտային ցանցը բավարար չափով չի զարգացել, և մենք չենք կարողանում ապահովել մեր քաղաքացիների՝ պատշաճ մակարդակով տեղաշարժը, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն ընդգծելով, որ ոլորտը նախարարության ուշադրության կենտրոնում է։
Անդրադառնալով միասնական տրանսպորտային համակարգի ներդրման թեմային՝ նախարարը նկատեց, որ տրանսպորտային նոր ցանցը ՝ այդ թվում մարզերում, ներառելու է նոր բնակավայրեր։
«Հիմա ուղևորահոսքի հաշվարկների ճշգրտում է տեղի ունենում, թե ինչ տիպի և քանակի տրանսպորտային միջոցներ են անհրաժեշտ և ինչ հաճախությամբ դրանք պետք է շարժվեն։ Ինֆորմացիան հավաքագրման փուլում է։ Մայիսն արդեն կուեննանք ամբողջական պատկերը, իսկ դրանից հետո կանցնենք մոդելավորման փոււլին»,- ասաց Հակոբ Արշակյնաը։
Նա միաժամանակ հիշեցրեց, որ միասնական տրանսպորտային համակարգը նախատեսում է հետևյալը. պետք է միասնական տոմսային համակարգ ներդրվի, որպեսզի քաղաքացին մի կետից մյուսը գնալու համար հստակ պատկերացնի, թե որտեղ պետք է իջնի, ինչ այլ տրանսպորտ նստի և երբ տեղ հասնի։
Թե ինչպե՞ս տեղի կունենա օպերատորների բաշխումն, ըստ նախարարի՝ կախված է կոնկրետ ուղղությունների եկամտաբերության աաստիճանից։
«Այդ հաշվարկը նույնպես կատարվում է, այսինքն՝ հասկանալի է դառնում այս կամ այն ուղղությունը եկամտաբեր է, թե ոչ»,- պարզաբանեց բանախոսը։