17/04/2019 13:27
Զանգվածային փախուստ` վենեսուելական բանտից
Վենեսուելայի Նուէվա-Էսպարտա նահանգի բանտից մոտ 60 հանցագործ է փախել։ Նրանցից մեկը սպանվել է, անվտանգության երկու աշխատակից վիրավոր է, հայտնում է Noticias Venezuela-ն՝ հղում անելով իշխանություններին։
Բանտարկյալներին հաջողվել է բանտի պահակակետից զենք վերցնել, հարձակվել անվտանգության աշխատակիցների վրա և հայտնվել ազատության մեջ։
Ոստիկանությունը փնտրում է փախուստի դիմած հանցագործներին։