17/04/2019 12:22
BuzzFeed. Նոտր Դամի աշխատակիցները 23 րոպե ձգձգել են հրշեջների կանչը
Փարիզի Աստվածամոր տաճարի աշխատակիցները 23 րոպե փորձել են ինքնուրույն գտնել բռնկման աղբյուրը՝ հրդեհային առաջին ազդանշանի միացումից հետո, հայտնում է BuzzFeed-ը՝ հղում անելով ֆրանսիացի պաշտոնատար անձանց հայտարարությանը։
Պարբերականի փոխանցմամբ՝ առաջին անգամ հրդեհային ազդանշանը տաճարում միացել է ապրիլի 15-ին՝ ժամը 18։20-ին։
Բռնկման օջախը 23 րոպե զուր փնտրելուց և 18։43-ին երկրորդ ազդանշանի միանալուց հետո միայն հայտնի է դարձել, որ այրվում է ձեղնահարկը։