17/04/2019 10:54
Մալաքե Թաուսը խորհրդանշում է նոր հույս և երազանք. Վարչապետը շնորհավորել է եզդիական համայնքին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության եզդիական համայնքին՝ Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ։
«Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա` Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ:
Հայ և եզդի ժողովուրդների անկեղծ բարեկամությունը դարերի պատմություն ունի: Ապրելով կողք կողքի և կիսելով թե՛ ուրախություն, թե՛ վիշտ՝ մենք ձեռք ենք բերել համագործակցության, ստեղծագործ աշխատանքի և ընդհանուր արհավիրքների դեմ համատեղ պայքարի փորձառություն:
Մալաքե Թաուսը խորհրդանշում է նոր հույս և երազանք, գարնանային վերածնունդ, ուստի մաղթում եմ, որ նոր տարին լիակատար խաղաղություն, ներդաշնակություն և նորանոր ձեռքբերումներ բերի՝ ի շահ և ի բարօրություն մեր Հայաստանի ու մեր սիրելի եզդի հայրենակիցների»,- ասված է Փաշինյանի շնորհավորական ուղերձում։