17/04/2019 16:05
Արմեն Սարգսյանը հանդիպել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա հիմնադրամի տնօրենի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Ա.Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) հիմնադրամի տնօրեն Անի Ապրահամյանի հետ:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հաշվողական ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտների հիմնահարցերի շուրջ:
Հիմնադրամը հետազոտություններ է իրականացնում բարձր էներգիայի մասնիկների ֆիզիկայի, աստղաֆիզիկայի, տեսական ֆիզիկայի և բնագիտության ոլորտներում: