17/04/2019 10:12
«Հրապարակ». Կոռուպցիայի գծով Փաշինյանի նախկին խորհրդականին դեռևս փոխարինող չկա
«Հրապարակ» թերթը գրում է.
«Քաղաքացու օրն ինչպե՞ս եք նշելու, պատգամավորներից մեկն ասել է` կառնավալ ենք անելու, իսկ դո՞ւք․ հարցրինք Փաշինյանի` կոռուպցիայի գծով նախկին խորհրդական, պատգամավոր Արեն Մկրտչյանին։
«Անկեղծ ասած` չգիտեմ, թե ինչպես ենք նշելու»:
Իսկ հեղափոխության արդյունքներն այդքան էակա՞ն են, որ նշեք, գուցե ժամանակի գնահատականի՞ն թողնեիք. կան չկատարված խոստումներ, չկա կոռուպցիա, բայց կան կոռուպցիոն «սկանդալներ»՝ ՊՎԾ-ում, առողջապահությունում։ Դուք և՞ս գտնում եք, որ չկա կոռուպցիա։
«Այո, համակարգային կոռուպցիա չկա` իշխանությունների ամենաբարձր էշելոնների մակարդակով, բարձրաստիճան պաշտոնյաների որևէ ներգրավվածություն չկա կոռուպցիոն մեխանիզմներում։ Ձեր մատնանշումները վերաբերում են միջին օղակներին. ՊՎԾ-ի և մնացածի մասով ընթանում է նախաքննություն, և այդ առնչությամբ ես ոչ մի հարցի չեմ պատասխանի»:
Իսկ մնացած գործերի մասով որ ընթանում է նախաքննություն ու բարձրաձայնվում է, երկակի ստանդարտների կիրառում չէ՞, ասենք, Սանասարյան Դավիթը` ԵՊՀ-ի և Արամ Սիմոնյանի, ՀՔԾ պետը՝ Քոչարյանի մասին։
«Հարցրեք բարձրաձայնողներին, ինքս երբեք չեմ բարձրաձայնել»:
Ո՞վ է փոխարինում Ձեզ՝ Ձեր «սուրբ» տեղը կարծես դատարկ է։
«Տեղը սուրբ չէր, սովորական աշխատանքային տեղ էր՝ զուտ կոռուպցիայի գծով։ Այո, այսօր փոխարինող չկա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։