17/04/2019 14:53
Վթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանում ապրիլի 18-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, սույն թվականի ապրիլի 18-ին ժամը 10.00-19:00-ն կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Արշակունյաց 1-36 հասցեների, Բրյուսով, Կաշեգործներ, Կարա Մուրզա, Լազո, Բունիաթյան փողոցների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: