17/04/2019 18:33
Ժողովրդագրական ոլորտում առաջիկա 5 տարիներին շատ անելիքներ ունենք. փոխվարչապետ
Ժողովրդագրական պատկերը Հայաստանում և մանավանդ Լոռու մարզում բավական մեծ մտահագություն է առաջացնում։ Այսօր ԱԺ- ում ասաց ԼՀ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։
«Այնտեղ բավական բացասական ցուցիչներ կան՝ ծնելիություն-մահացություն հարաբրակցության առումով։ Արդյոք մենք ունենալու ենք դեմոգրաֆիայի հետ կապված ազգային ծրագիր», - ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին հարց ուղղեց պատգամավորը։
Վերջինս նշեց, որ ժողովրդագրական խնդիրներն իրապես առկա են Հայաստանում։
«Վարչապետին կից՝ ստեղծվել է ժողովրդագրական հարցերով խորհուրդ, այն իր առաջին նիստն է արել։ Մշակվում է մեր ռազմավարությունը, և ամենայն հավանականությմբ առաջիկա 5 տարիներին շատ անելիքներ ունենք այս ոլորտում։ Հիմա այդ ռազմավարությունը մշակվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում։ Նախնական պատկերացումներ ունենք, թե որ խնդիրները լուծելով կարող ենք ժողովրդագրական աճի խթաններ ստեղծել», - ասաց նա։