18/04/2019 21:24
Ի՞նչ նպատակով է Երևան եկել Գարիկ Մարտիրոսյանը. մանրամասնում է Գրիգոր Գասպարյանը. լուսանկարներ
Օրերս Հայաստանում էր գտնվում ռուսաստանաբնակ հայ ճանաչված հումորիստ, պրոդյուսեր, «Comedy Club» ակումբի հիմնադիր և անդամ Գարիկ Մարտիրոսյանը: Շատերն այս այցելությանը քաղաքական երանգներ էին տալիս:
Շոումենի ընկեր պրոդյուսեր, «Նոր հայեր» թիմի անդամ Գրիգոր Գասպարյանը ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է հրապարակել և տեղեկացրել, թե ի՞նչ առիթով էր Հայաստանում գտնվում Գարիկ Մարտիրոսյանը:
«Գարիկ Մարտիրոսյանը եկել էր Երևան ՝ ծնողների ծնունդին, հեռոստատեսային մաստեր-կլասսի, ընկերների հետ հանդիպելու ու իր նոր ստենդ ափ շոուի գովազդ նկարելու համար։ Այսքանը»,-գրել է Գրիգոր Գասպարյանը:
Հիշեցնենք, որ երեկ էլ Գարիկ Մարտիրոսյանին հյուրընկալել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
Լուսանկարները՝ Գրիգոր Գասպարյանի ֆեյսբուքի էջից