18/04/2019 13:21
Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է նախագահ Արմեն Սարգսյանին
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, ԱԺ մարդում իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն սարգսյանի հետ։
«Այսօր Հանրապետության նախագահի հետ հանդիպման ընթացքում քննարկեցինք մի շարք հարցեր։
Քննարկեցինք թե՛ մարդու իրավունքների հետ կապված և մասնավորապես՝ մեր որոշ հայրենակիցների բարձրացրած հարցերը, ովքեր դիմում են Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար և դիմումների քննարկման գործընթացում առաջանում են ընթացակարգային խնդիրներ։
Քննարկեցինք նաև մշակութային մի քանի նախաձեռնություններ և մշակույթի գործիչների կոնկրետ առաջարկներ, որոնք ես փոխանցեցի Հանրապետության նախագահին»,-հանդիպման ավարտին Facebook-յան իր էջում գրել է Նաիրա Զոհրաբյանը։