18/04/2019 15:44
Կանադան հիսթափված է Կուբայի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշումից
Կանադայի ԱԳՆ ղեկավար Հրիսթի Ֆրիլանդը հայտարարել է, որ կանադական կողմը խորը հիսթափված է ԱՄՆ որոշումից, որի համաձայն՝ թույլատրվում է հայց ներկայացվելու Կուբայի դեմ, հայտնում է РИА «Новости»-ն:
Նրա խոսքով՝ Կանադան պատասխան միջոցներ է դիտարկում ԱՄՆ-ի տվյալ որոշման դեմ:
Նա հավելել է, որ նման գործողությունները կարող են բացասաբար անդրադառնալ Կանադայի քաղաքացիների վրա:
Ֆրիլանդն ընդգծել է, որ կանադական կողմն այդ անհանգստությունը քննարկել է Եվրամիության հետ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել Կուբայի նկատմամբ: