18/04/2019 12:47
Մահացել է Պերուի նախկին նախագահը
Պերուի նախկին նախագահ Ալան Գարսիան, որն ինքնասպանության փորձ էր կատարել, մահացել է, հայտնում է Reuters-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ոստիկանները ժամանել են տղամարդու տուն, որպեսզի կոռուպցիայի մեղադրանքով նրան ձերբակալեն: Սական Գարսիան փորձել է ինքնասպանություն գործել:
Նշվում է, որ տղամարդուն հոսպիտալացրել են: Նա երեք անգամ սրտի կանգ է ունեցել և հայտնվել էր կոմայում:
Նա վախճանվել է 69 տարեկանում: