18/04/2019 14:35
Արմավիրի ու Էջմիածնի ջրօգտագործող ընկերություններում հայտնաբերվել են ավելի քան 2 մլրդ դրամի խախտումներ. Դավիթ Սանասարյան
Պետական վերահսկողական ծառայությունն ավարտել է ուսումնասիրությունները երկու՝ Արմավիրի ու Էջմիածնի ջրօգտագործող ընկերություններում, այսօր լրագրողների հետ զրուցում ասաց ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը։
«Մի քիչ ավել-պակաս, երկուսի մոտ էլ հայտնաբերվել են ավելի քան 1 միլիարդ դրամի խախտումներ։ Կատարվել են ուսումնասիրություններ 2014-2018 թվականների վերաբերյալ։ Երկուսի մասով վերականգնման է ենթակա ավելի քան 2 միլիարդ դրամի գումար», - ասաց Դավիթ Սանասարյանը։