Նոտր Դամի նման հսկաների՝ անգամ հիմնահատակ կործանման դեպքում, դարերը դեռ կաղաղակեն նրանց մասին. Ֆրանսահայոց թեմի Փարիզի հոգևոր հովիվ Տ. Հուսիկ

19/04/2019 17:51

Նոտր Դամի նման հսկաների՝ անգամ հիմնահատակ կործանման դեպքում, դարերը դեռ կաղաղակեն նրանց մասին. Ֆրանսահայոց թեմի Փարիզի հոգևոր հովիվ Տ. Հուսիկ


Ապրիլի 15-ին՝ Մեծ պահքի Ավագ շաբաթվա առաջին օրը, հսկայական հրդեհ բռնկվեց Փարիզի Աստվածամոր տաճարում՝ պատմական այդ հուշակոթողին ահռելի վնաս պատճառելով: Դեռևս պատճառների մասին հստակ պաշտոնական հայտարարություն չի եղել, սակայն շրջանառվող վարկածները համացանցում տարբեր են՝  շինարարական աշխատանքներ, կրոնական հողի վրա արված դիտավորություն և այլն: Հայերի որոշ հատվածի համար էլ հրդեհը «թուրքերի ձեռքի գործն է», քանի որ ապրիլի 22-ին Աստվածամոր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Սբ. Պատարագ էր լինելու:

Aysor.am-ի հետ զրույցում Ֆրանսահայոց թեմի Փարիզի և շրջակայքի ծուխի հոգևոր հովիվ Տեր Հուսիկ քահանա Սարգսյանը նկատեց՝ բարեբախտաբար՝ կրած վնասները անդառնալի չեն, ու ինքն էլ, որպես հոգևոր հովիվ, փորձում է ավելի լավատես լինել և նենգության կանխավարկածով չվարակվել։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հրդեհի բռնկման վայրում շինաշխատանքներ էին ընթանում, կարծում է՝ եղածը աշխատանքային սխալի արդյունք է։

Նկատառմանը, որ երկու օր առաջ էլ փորձել էին այրել Մանհեթենի Սուրբ Պատրիկի տաճարը, ու գուցե կա ընդհանրություն այս երկու դեպքերի մեջ, հոգևորականը պատասխանեց.

«Գիտեք, այսօր աշխարհն ամեն օր «ծուռ ոտից է արթնանում», ագրեսիայով ու ատելությամբ լեցուն տարատեսակ շարժումներն ու կեղծ գաղափարախոսություններն այնքան շատ են, որ արդեն դժվար է հասկանալը՝ ինչը ինչի հետ կարող է կապ չունենալ։ Անձնապես կգերադասեմ որակում չտալ այս հարցին»:

Տեր Հուսիկ քահանա Սարգսյանի խոսքերով՝ դեպի տաճար տանող ճանապարհները արգելափակված են և ոստիկանության խիստ հսկողության ներքո։ Մի քանի օր է՝ քննչական աշխատանքներ են ընթանում թե՛ պատճառը պարզելու, թե՛ վնասը վերականգնելու ու ճարտարապետական լուծումներ տալու ուղղությամբ:

Համաշխարհային ճանաչում ունեցող 9 դարյա Նոտր Դամը, որի ամբողջական կառուցման վրա երկու հարյուրամյակ է ծախսվել, հրդեհի պատճառած վնասներից կվերականգնվի 5 տարվա ընթացքում: Դա խոստացել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Մեծ գումարներ ու մանրակրկիտ աշխատանք է պետք: Հոգևորականից հետաքրքրվեցինք՝ արդյոք այս դեպքում կորուստը հոգևոր, թե մշակութային է, ու տարիներ անց վերականգնվելուց հետո կկարողանա՞ Փարիզի Աստվածամոր տաճարը հոգևոր և մշակութային առումով նախկին հետաքրքրությունն առաջացնել մարդկանց մոտ, թե՞ դարերի կենսագրությունը կջնջվի, ու կդառնա հերթական նոր հոգևոր շինություն:

«Ցանկացած եկեղեցի, որում աղոթք է հնչում և Աստծո Խոսքը քարոզվում, նախ և առաջ հոգևոր արժեք է, անուհետև՝ ճարտարապետական կամ մշակութային։ Փարիզի Աստվածամոր տաճարի նման հսկաների՝ անգամ հիմնահատակ կործանման դեպքում (Աստված մի արասցե) դարերը դեռ կաղաղակեն նրանց մասին: Հիշենք առնվազն Արտեմիսի տաճարի և տխրահահռչակ Հերոստրատի պատմությունը։ Հետևաբար, հավատացեք, հրդեհից ու վերականգնումից հետո «հարություն առած» տաճարն ավելի մեծ հետաքրքրություն պիտի առաջ բերի։ Իսկ հոգևոր տեսանկյունից՝ գուցե ավելի հուժկու ընթացք ստանա նրա աղոթական առաքելությունը», - վստահեցրեց քահանան:

Հոգևորականն ընդգծեց՝ այն, որ Նոթեր Դամի տաճարը համաշխարհային ժառանգության մաս է կազմում, հաստատվեց նաև միջազգային արձագանքի շնորհիվ՝ ապացուցելով, որ այն համաշխարհային ժառանգություն է ոչ միայն փաստաթղթերի մեջ, այլ նաև՝ աշխարհի տարբեր անկյուններում, այդ թվում՝ Հայաստանում ապրող մարդկանց սրտերում։

«Այս առումով արձագանքը լիարժեք էր», - հավելեց նա՝ պատասխանելով Aysor.am-ի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում աշխարհի, այդ թվում՝ Հայաստանի արձագանքն այս դեպքին:

«Ինչպես գիտեք, առաջին իսկ օրից վերականգմանը միտված հաշվեհամար է բացվել, տեղի կառավարությունը դյուրացրել է այս ուղղությամբ կատարված բարեգործությունների ընթացակարգը (նվիրատվության 75%-ը կվերադառնա նվիրատուին՝ կառավարական հարկերի զեղչման տեսքով): Արդեն բավական խոշոր գումար է հավաքվել, որի մեջ իրենց լուման, վստահաբար, ունեն հազարավոր հայեր: Ֆրանսահայոց թեմի Առաջնորդ Գերշնորհ Տ. Վահան Եպիսկոպոս Հովհաննեսյանի կոչով դրամահավաքի են լծվել նաև թեմի 20-ից ավել ծուխերը, այնպես որ շատ շուտով բոլորի միահամուռ ուժերով, նվիրումով ու աղոթքով հայերս նորից հնարավորություն կունենանք Ցեղասպանության տարելիցի Սուրբ Պատարագին համախմբվելու Աստվածածնի հովանու տակ»,-Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Ֆրանսահայոց թեմի Փարիզի և շրջակայքի ծուխի հոգևոր հովիվ Տեր Հուսիկ քահանա Սարգսյանը:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23/05/2019 22:03 Նյույորքյան զբոսայգին մոլախոտերից մաքրում են այծերի օգնությամբ (Տեսանյութ) 23/05/2019 21:53 Ռոբոտը կարող է օգնել փրկարարական գործողությունների ժամանակ (Տեսանյութ) 23/05/2019 21:45 Պոտապն ու Նաստյան ամուսնացել են 23/05/2019 21:36 WhatsApp-ը վարակում է սմարթֆոնների օպերացիոն համակարգերը 23/05/2019 21:25 Դերասան Դենիել Քրեյգը վիրահատության կենթարկվի 23/05/2019 21:23 Դատավոր Դավիթ Գրիգորյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազին 23/05/2019 21:12 Apple-ը գլխավորել է Forbes-ի ամենաթանկ բրենդների վարկանիշը 23/05/2019 21:06 Եմենում հիվանդություններն ու սովը ավելի քան 700 հազար մարդու կյանք են խլել 23/05/2019 20:58 Հայաստանում մեկնարկել է «Subregional Innovation Policy Outlook» ծրագիրը 23/05/2019 20:54 Եթե իմ ուսանողներն ինձ ասում են «нет», իմ առջև փակում են դռները, ես բարոյական իրավունք չունեմ մնալու. Ռուբեն Բաբայանն ազատվել է Թատերական ինստիտուտում իր պաշտոնից 23/05/2019 20:47 Գրեմմիակիր «Պարկեր» քառյակը համերգ կտա Երևանում 23/05/2019 20:43 Հասել ենք այնտեղ, որ ժողովրդի անունով կարելի է տապալել սահմանադրական կարգը. Արմեն Ռուստամյան 23/05/2019 20:33 Սերժ Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը 23/05/2019 20:31 Երկրում նորից դանդաղ անցնում, թշնամիներ է փնտրում տերպետրոսյանական ոգին. Գեղամ Մանուկյան 23/05/2019 20:27 Մեծ Բրիտանիան արտաքին սպառնալիքներին դիմագրավելու համար կիբերկենտրոն է ստեղծում 23/05/2019 20:21 Հիմա էլ Արցախից պահանջում են մեղքերի քավություն, ենթակայության խոստում. Գեղամ Մանուկյան 23/05/2019 20:19 Ապրիլյան պատերազմի հետաքննությունը հրապարակների, ելույթի բան չէ, մի՛ արեք. Գեղամ Մանուկյան 23/05/2019 20:11 Իրական ձեռքբերումներ չեն կարող լինել, քանի դեռ չենք լրջացել. ՀՅԴ անդամ 23/05/2019 20:04 Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին 23/05/2019 20:00 Զուրաբիշվիլի. Պուտինի հետ երկխոսություն չեմ վարի, միայն կհիշեցնեմ, որ խախտել Է բոլոր պարտավորությունները 23/05/2019 19:56 «Դուխով»-ի ժամանակն անցել է. Իշխան Սաղաթելյան 23/05/2019 19:47 Մենք թույլ չենք տա, որ երկրում լինի մեկ մարդու կարծիք. ՀՅԴ գործիչ 23/05/2019 19:37 Ովքե՞ր են վեթինգ իրականացնողները. Փաստաբան Ռուբեն Սահակյան 23/05/2019 19:24 Արամ Սիմոնյանի հրաժարականից հետո ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար առայժմ նշանակված չէ 23/05/2019 19:20 Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ ընկերությունը տոնեց գործունեության 5-ամյակը (Տեսանյութ) 23/05/2019 19:19 Դեղին քարտ՝ կառավարությանը. Ազատության հրապարակում ՀՅԴ-ն հանրահավաք է անցկացնում (Լուսանկարներ) 23/05/2019 19:15 Թուրքիայի ԱԳՆ-ն հերքում է C-400-ի մատակարարումների հետ կապված ԱՄՆ վերջնագրի մասին տեղեկությունները 23/05/2019 18:57 Պրեմիերա. Ձախ Հարութը Ազնավուրի 95-ամյակին նվիրված երգ է ներկայացրել (Տեսանյութ) 23/05/2019 18:49 Գվարդիոլան կարիերան շարունակելու է «Յուվենթուսում» 23/05/2019 18:33 Պոմպեոյի և Բոլթոնի միջև լարվածությունն աճում է 23/05/2019 18:22 Դատավոր Ալեքսանդր Ազարյանի երազը 23/05/2019 18:09 Դատախազությունը բողոքարկել է Քոչարյանի վերաբերյալ երկու որոշում 23/05/2019 17:56 Մայիսի 24-ին դադարեցվելու է Քաղսի, Սոլակ, Լեռնանիստ գյուղերի և Հրազդանի մի թաղամասի գազամատակարարումը 23/05/2019 17:47 Այս աշխարհում ամեն ինչ ունի սկիզբ և վերջ, այս խոսքերն իմ հայրը մահանալուց առաջ ասաց ինձ. Արամ Սիմոնյան 23/05/2019 17:35 Վալերի Օսիպյանը ոչ պրոֆեսիոնալ դիրքորոշում է հայտնել. ՊՎԾ 23/05/2019 17:30 Երևանում ֆանտաստիկ մրցաշար է լինելու. Գունար Հալլե 23/05/2019 17:13 Հայաստան է այցելել Սերբիայի պաշտպանական համալսարանի պատվիրակությունը 23/05/2019 16:55 ՃՈ-ն Վերջին զանգին ուժեղացված ծառայություն է իրականացնելու դպրոցների մոտ 23/05/2019 16:40 Սիմոնե Ինզագին «Լացիոյից» կարող է «Միլան» տեղափոխվել 23/05/2019 16:25 Երբևէ հեղափոխությամբ կամ հակահեղափոխությամբ չեմ զբաղվել. Գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը հանդես է եկել հայտարարությամբ 23/05/2019 16:07 Արարատի մարզի Հովտաշատ համայնքի բնակիչները՝ տրանսպորտային կոլլապսում 23/05/2019 15:55 Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների հակամարտությունը. Վճռաբեկ դատարանի 5 դատավորներ հայտարարություն են արել 23/05/2019 15:41 ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական է տվել 23/05/2019 15:38 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով 23/05/2019 15:20 Ընթացիկ տարվա շինարարական աշխատանքերի մեկնարկը տրվել է Փարպի գյուղից 23/05/2019 15:08 Իսրայելում դատարանը բիթքոինը ճանաչել է ֆինանսական ակտիվ 23/05/2019 14:54 Գույքահարկի հարկման նոր համակարգի ներդրման մանրամասները 23/05/2019 14:48 Մայիսի 24-ին դադարեցվելու է Վանաձորի մի շարք փողոցների և Բազում գյուղի գազամատակարարումը 23/05/2019 14:42 Հայաստանը կարող է դառնալ Եվրասիայի ու Եվրամիության միջև համագործակցության կամուրջ. Արմեն Սարգսյանը մասնակցել է Եվրասիական մեդիա ֆորումի քննարկմանը 23/05/2019 14:34 Մի քիչ կոռեկտ. Վարչապետը՝ Վահագն Վերմիշյանին 23/05/2019 14:23 Դադարեցվել է «Անանիա Շիրակացի» կրթահամալիրի, Մարտունի քաղաքի 1-ին թաղամասի գազամատակարարումը 23/05/2019 14:17 Ակցիա՝ Գագիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով 23/05/2019 14:13 Հալեպում 10 տարում առաջին անգամ բացվել է գիշերային տոնավաճառը 23/05/2019 14:07 Երեք ամերիկացի մահացել է մրրկահողմից 23/05/2019 14:02 Տիմատին հրապարակել է Հայաստանում նկարահանված տեսահոլովակը (Տեսանյութ) 23/05/2019 13:55 Թերեզա Մեյը մայիսի 24-ին կհայտարարի իր պաշտոնաթողության մասին 23/05/2019 13:48 ՊՎԾ պաշտոնակատարի պարզաբանումը կրում է պոպուլիստական բնույթ. Վալերիյ Օսիպյան 23/05/2019 13:40 Վաշինգտոնը «խիստ բացասական հետևանքներով» է սպառնացել Թուրքիային C-400-ի պատճառով 23/05/2019 13:34 Չեմ բացառում. Վալերիյ Օսիպյանը՝ որոշ քաղաքական ուժերի կողմից նախապատրաստվող դավադրության սպառնալիքի մասին 23/05/2019 13:25 Շրի Լանկայում պարզել են ահաբեկչական գործողություններ կատարած բոլոր մահապարտների ինքնությունը 23/05/2019 13:17 Իրականում նման մտահոգություններ ունենք. Անվտանգության խորհրդի քարտուղարը՝ Հայաստանում դավադիր ուժերի մասին 23/05/2019 13:13 Մասիսի քաղաքապետին առաջադրված զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքը վերացվել է, խուլիգանությունը կա 23/05/2019 13:04 YouTube-ի աշխատանքներում խափանում է տեղի ունեցել 23/05/2019 12:55 «Խնդրում եմ ընդունել այսքան սպասված որոշման նախագիծը». Զինծառայողների աշխատավարձը կբարձրանա 23/05/2019 12:50 Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնելու մասին դիմումը նախնական ուսումնասիրության փուլում է. ՍԴ 23/05/2019 12:44 Իրականում Հայաստանն այսօր խնդիր ունի. մարզադաշտ չունենալու պատճառով ՈՒԵՖԱ-ն կարող է որակազրկել. Արթուր Վանեցյան 23/05/2019 12:38 «Դավադրություններ»-ի իրականացումը նույնիսկ տեսականորեն չեմ պատկերացնում. Տիգրան Աբրահամյան 23/05/2019 12:33 Տրանսպորտի խնդրի չլուծվելու դեպքում կհասկանանք, թե արդյոք նոր մրցույթներ ենք սահմանում. Վանաձորի քաղաքապետ 23/05/2019 12:26 Հնդկաստանի իշխող կոալիցիան հաղթել է խորհրդարանի ընտրություններում 23/05/2019 12:20 Այս թատրոնը հերիք ա, ամեն անգամ սթրեսի մեջ ենք. Նիկոլ Փաշինյան 23/05/2019 12:14 Մեկը կարա ինձ բացատրի՝ ինչ իմաստ ունի մի քանի միլիոն դոլարի սարքավորում ներկրել միայն նրա համար, որ տեսախցիկների առաջ բացում արվի. Փաշինյան 23/05/2019 12:08 «Ջերմուկ գրուպ»-ը նախատեսում է ստեղծել 13 նոր աշխատատեղ՝ 350,000 դրամ աշխատավարձով 23/05/2019 12:05 Անցկացվել է հայ-ադրբեջանական սահմանագոտու հերթական դիտարկումը 23/05/2019 11:58 Սիս գյուղի երեխեքը հարցազրույց են տալիս, ասում են՝ Նիկոլն եկավ, խոստացավ, «գլխառադ» արեց. Նիկոլ Փաշինյան 23/05/2019 11:50 Beeline-ն անցկացնում է ZTE Blade A530 սմարթֆոնի վաճառքի ակցիա 23/05/2019 11:42 Երևանում կկառուցվի ժամանցի և զվարճանքի այգի, որտեղ գործելու են եվրոպական արտադրության վերջին սերնդի կարուսելներ 23/05/2019 11:32 «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տրվեց 23/05/2019 11:29 Հունիսի 8-ին կանցկացվի համապետական մաքրության միջոցառում. Վաչե Տերտերյան 23/05/2019 11:20 Ստեփանավանում նախատեսվում է շուրջ 5 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում 23/05/2019 11:18 Գերագույն Ռադան ցրելու Զելենսկու հրամանագիրը մտել է ուժի մեջ 23/05/2019 11:17 Գագիկ Հարությունյանը չի մերժել պատգամավորների հրավերը՝ խորհրդարանում պատասխանել նրանց հարցերին 23/05/2019 11:14 Թաղման նպաստ վճարվում է նաև, երբ անձը սահմանված եռամսյա ժամկետում ներկայանում է վերափորձաքննության, սակայն մահանում է՝ մինչև իր վերաբերյալ որոշում կայացնելը 23/05/2019 11:06 ԵՄ-ում մեկնարկում են Եվրախորհրդարանի ընտրությունները 23/05/2019 10:55 Ոստիկանները թրաֆիքինգի դեպք են բացահայտել․ կասկածյալները տղամարդ ու կին են (Տեսանյութ) 23/05/2019 10:49 Իռլանդացի նախարարը քննադատել է ՈՒԵՖԱ-ին Բաքու չմեկնելու Մխիթարյանի որոշման պատճառով 23/05/2019 10:40 Տիգրան Խաչատրյանը Վրաստանի դեպանի հետ քննարկել է տնտեսական փոխգործակցության ամրապնդման հնարավորությունները 23/05/2019 10:32 Ինչու է «ժապավենապատվել» Մյասնիկյանի արձանը. Լուսանկարներ 23/05/2019 10:24 Վահե Ղազարյանը նշանակվել է ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ 23/05/2019 10:20 Նավթի համաշխարհային գները նվազել են 23/05/2019 10:11 «Ժողովուրդ». Անցումային արդարադատության թեմայով խորհրդարանական լսումներին ընդդիմադիրները կարող են իրենց տեսակետները ներկայացնել 23/05/2019 10:07 «168 Ժամ». ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությունը զգուշացում էր ՀՀ իշխանություններին. Կոնրադ Զաշտովտ 23/05/2019 10:03 «Հրապարակ». Դատավորները այժմ երազում են փաստաբան դառնալ 23/05/2019 09:58 «Փաստ». Դաշնակցական ու ՀՅԴ-ամերձ պաշտոնյաները կառուցվածքային փոփոխության անվան տակ առաջիկայում իրենց պաշտոններին հրաժեշտ կտան 23/05/2019 09:54 «Ժամանակ». Քննարկում են՝ ինչո՞ւ վարչապետ Փաշինյանի կոչին այդքան քիչ թվով մարդ արձագանքեց 23/05/2019 09:49 «Ժողովուրդ». «Իմ քայլը»պատրաստվում է մերժել նաև Արթուր Վաղարշյանի թեկնածությունը 23/05/2019 09:44 «Հրապարակ». Պետք լինի՝ կփակենք, պետք լինի՝ կբացենք, ինչքան կուզենք՝ կբացենք, ինչքան կուզենք՝ կփակենք. Հայկ Սարգսյան 23/05/2019 09:40 «Ժամանակ». Դավիթ Անանյանը և Ատոմ Ջանջուղազյանն իրենց պաշտոններին հրաժեշտ կտան 22/05/2019 20:57 Բոսնիայում փրկել են որբացած արջին (Տեսանյութ) 22/05/2019 20:42 Ավստրիայի կենդանաբանական այգում ներկայացրել են նոր պանդային (Տեսանյութ) 22/05/2019 20:33 «Բորուսիան» գնել է Տորգանա Ազարին