19/04/2019 09:59
«Ժամանակ». Մաքսատան աշխատակցի ազատման պատճառ դարձած դրոշը անպատվանդան չէր մնալու
«Ժամանակ» թերթը գրում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Արարատյան մաքսատուն այցից և դրոշի հայտնի պատմությունից հետո թերթին հետաքրքիր տեղեկություններ են հայտնի դարձել: Մասնավորապես՝ մաքսատան միջադեպից 15 օր առաջ ՊԵԿ-ը դրոշների պատվանդանների գնում է իրականացրել:
Տենդեր է հայտարարվել հաղթող կազմակերպություն է ընտրվել, որն էլ պետք է առաջիկա օրերին իրականացներ գնումը և մատակարարեր դրոշների պատվանդանները, որոնցից մեկի վրա էլ գուցե ամրացվեր մաքսատան «լքված» դրոշը:
Թերթը գրում է, որ ուշագրավն այն է, որ գնման մասին տեղյակ է եղել նաև ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, սակայն միջադեպի ժամանակ որևէ փորձ չի արել հարթելու ստեղծված իրավիճակը՝ գոնե ասելով, որ իրենք պատվանդաններ են գնել և պատրաստվում էին դրոշը կարգի բերել: