19/04/2019 12:54
Փարիզում արգելել են «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները Նոտր Դամի շրջանում
Փարիզի իշխանություններն արգելել են ապրիլի 20-ին «դեղին բաճկոնների» շարժման բողոքի ակցիաները Սիտե կղզու Փարիզի Աստվածամոր տաճարի շրջանում: Այս մասին Ֆրանսիայի մայրաքաղաքի ոստիկանության պրեֆեկտությունը հայտնել է իր Twitter-ում:
«Փարիզի Աստվածամոր տաճարում տեղի ունեցած հրդեհից հետո Փարիզի ոստիկանությունն ստորագրել է հրամանագիր, որով սահմանվում է անվտանգության պարագիծ, որը ենթադրում է մարդկանց և փոխադրամիջոցների տեղաշարժումների արգելք», - ասված է հաղորդագրության մեջ:
Անվտանգության շրջանագծի մեջ են մտնում Մարշ Նյոֆ առափնյակը, Արշևեշը, Օ Ֆլյորը, նաև Նոտր Դամ, Սեն Միել և Արկոլ կամուրջները: Այս որոշումն, ինչպես նշել են ստիկանության պրեֆեկտությունում, ընդունվել է «անվտանգության նկատառումներով»՝ մի քանի օր առաջ տաճարում տեղի ունեցած հրդեհի կապակցությամբ:
Բացի Սիտե կղզուց, «դեղին բաճկոնավորների» ցույցերն ապրիլի 20-ին արգելված են Ելիսեյան դաշտերում, նաև Ֆրանսիայի ղեկավարի նստավայրի՝ Ելիսեյան պալատի շրջանում: