19/04/2019 11:33
Ուզում ենք փոխել ԱԻՆ-ի կարգավիճակը, բարձրացնել նախարարության կանխարգելող դերը. Նախարար
Մենք ուզում ենք փոխել ԱԻՆ-ի կարգավիճակը, բարձրացնել նախարարության կանխարգելող դերը, ինչն ավելի կարևոր է, քան արտակարգ իրավիճակների հետևանքները վերացնելը, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
Անդրադառնալով քաղաքացիների հետ տարվող աշխատանքներին` նա կարևորեց հատկապես դպրոցներում «Քաղպաշտպանություն» առարկայի ներդրումը, որը պետք է ուսուցանվի մասնագետների, այն է` ԱԻՆ աշխատակիցների կողմից:
«Մենք նաև նախատեսել ենք հետևյալը. ուզում ենք հեռու համայնքներում ստեղծել կամավորական հրեշեջ միավորներ, հրշեջ մեքենա տրամադրել, որն էլ կլոկալացնի կրակը: Հենակետերը կարող են աշխատել այնքան ժամանակ, քանի դեռ չի հասել հրշեջ հիմնական ջոկատը», - ասաց Ֆելիքս Ցոլակյանը: