19/04/2019 13:10
Դաչիչ. Սերբիան երբեք պատժամիջոցներ չի կիրառի Ռուսաստանի դեմ
Սերբիան երբեք սահմանափակիչ միջոցներ չի կիրառի Ռուսաստանի նկատմամբ՝ չնայած իր վրա գործադրվող ճնշմանը, հայտարարել է Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը «Известия» թերթում հրապարակված հարցազրույցում:
«Ռուսաստանի և Սերբիայի բարեկամությունն արդեն ավանդույթ է: Այժմ մեր հարաբերությունները ռազմավարական մակարդակի վրա են: Ուստի Սերբիան երբեք պատժամիջոցներ կամ որևիցե սահմանափակիչ միջոց չի կիրառի ՌԴ-ի դեմ. չնայած այն բանին, որ Սերբիայի վրա ուժեղ ճնշում է գործադրվում»,- ասել Է Դաչիչը:
ԱԳ նախարարն ընդգծել է, որ Եվրամիությանն անդամակցելու Սերբիայի ձգտումը չի խանգարի նրան զարգացնելու հարաբերությունները Ռուսաստանի հետ: Նա նշել է, որ Մոսկվան օգնում է Բելգրադին՝ պաշտպանելու ազգային շահերը, այդ թվում՝ Կոսովոյի հարցում, և « մեղմ ասած, բնավ կոռեկտ չէր լինի պատժամիջոցներ սահմանել՝ հետևելով արևմտյան երկրներին»,- հայտարարել է Դաչիչը: