19/04/2019 13:50
Մյուլլերի զեկույցը դարձել է բեսթսելեր
«Ռուսական գործի» արդյունքների վերաբերյալ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի զեկույցը վաճառքում կհայտնվի գրքի ձևաչափով, հայտնել է The New York Times թերթը:
Հրատարակությունն ուշադրություն է դարձրել այն բանի վրա, որ «Մյուլլերի զեկույցը. Դոնալդ Թրամփի, Ռուսաստանի և նախահամաձայնության մասին հատուկ դատախազի եզրափակիչ զեկույցը» հասանելի է դարձել Amazon-ում պատվիրելու համար և առաջին տեղն է գրավել բեսթսելերների վարկանիշում: Նշվում է, որ փափուկ կազմով գրքի արժեքը կազմում է 9,2 դոլար:
Բազմաթիվ հրատարակություններ ձգտում են գրիքը հրապարակել հնարավորինս շուտ: Մասնավորապես, Մյուլլերի ուսումնասիրությունը բովանդակող գրքեր են պլանավորում թողարկել Skyhorse-ը, Washington Post-ը, Simon&Schuster-ը, Melville House Books-ը, Barnes&Noble-ը և Times-ը:
Ապրիլի 18-ին ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը հրապարակել է Մյուլլերի զեկույցի կրճատված, գաղտնի տեղեկատվությունը չբովանդակող տարբերակը: