19/04/2019 17:56
Ոստիկանությունը պարզում է Երևանում հնչած կրակոցների մանրամասները
Այսօր՝ ժամը 15։30-ին, հրազենային վնասվածքներով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 1950 թվականին ծնված մի տղամարդ։ Aysor.am-ին այս մասին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից՝ պատասխանելով մեր այն հարցին, թե ինչ հանգամանքներում է Երևանում հնչած կրակոցների արդյունքում տղամարդը մարմնական վնասվածքներ ստացել։
Ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ այս պահին օպերատիվ-քննչական խումբը դեպքի վայրում է, աշխատանքներ են տարվում՝ միջադեպի մանրամասները պարզելու։
Հիշեցնենք, որ SHAМSHYАN.com-ի տեղեկություններով՝ վիրավոր տղամարդն այս պահին գտնվում է վիրահատարանում։ Պայքարում են նրա կյանքի համար։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա հրազենային վնասվածքներ է ստացել ազդրերի վերին երրորդական հատվածներում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա 40-ամյա Ալեքսան Ալեքսանյանն է, ով ավելի շատ հայտնի է «Դռռիկ Ալիկ» մականվամբ։