19/04/2019 15:59
Ռուսաստանն ու Հայաստանը կավելացնեն համատեղ զորավարժությունների ինտենսիվությունը
Զորավարժությունների ինտենսիվությունը, որում ներգրավված են Ռուսաստանի և Հայաստանի զինված ուժերի անձնակազմը, կավելացվի, հայտնում է Հարավային ռազմական օկրուգի շտաբը:
Համապատասխան պայմանավորվածություններ են ձեռք բերվել ՌԴ զինված ուժերի հարավային ռազմական օկրուգի հրամանատարի և Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի հանդիպման ժամանակ:
Հանդիպման ընթացքում Հարավային ռազմական օկրուգի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովը և Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը քննարկել են ռազմական պատրաստվածության համատեղ միջոցառումների ընթացքում փոխգործակցության ծրագրերը:
Հայկական պատվիրակության ներկայացուցիչները վերահաստատել են համատեղ մարտական և օպերատիվ վերապատրաստման ոլորտում կապերի ամրապնդման շարունակականության պատրաստակամությունը: