19/04/2019 13:53
Բոլորն օրենքի առաջ պետք է պատասխան տան. ԱԻ նախարարը` Դավիթ Սանասարյանի մասին
Երկրում շատ լուրջ իրավիճակ է փոխվել, իհարկե, կան բաներ, որոնք պետք է փոխել, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
«Շատ հաճախ քննադատությունները վերածվում են չարախոսության: Չարախոսելուն դեմ եմ, իսկ ահա առողջ քննադատությունը կարող է սուր կողմեր ունենալ», - ասաց նա:
Հարցին` կսպասե՞ր, որ նոր Հայաստանում այսքան շուտ կգտնվեին պետական պաշտոնյաներ, որոնք կչարաշահեին իրենց պաշտոնեական լիազորությունները, ինչպես օրինակ` Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը, Ֆելիքս Ցոլակյանը պատասխանեց, որ բոլորն օրենքի առաջ պետք է պատասխան տան: «Ի՞նչ է, մարդ չէ՞: Վոլորս էլ մարդ ենք», - ասաց նախարարը:
Անդրադառնալով Քաղաքացու օրվա համար պետբյուջեից 124 միլիոն դրամ հատկացնելու նախաձեռնությանը` Ֆելիքս Ցոլակյանը նկատեց, որ ամեն ինչ իր տեղն ունի, գումարի ծախսը նպատակային է: «Դա ամբողջ հանրապետության տարածքով է ծասվելու: Պետք չէ կենտրոնանալ: Ուրախ, տրամադրություն փոխող բաներ անելը կարևոր է», - ասաց նախարարը: