19/04/2019 12:46
Արգենտինայում կանանց հանդեպ փողոցային ոտնձգությունը հանցագործություն է դարձել
Կանանց նկատմամբ հրապարակային ոտնձգությունն Արգենտինայում դարձել է հանցագործություն, համապատասխան օրենքը միաձայն ընդունվել է երկրի սենատում:
Խոսքը, մասնավորապես, սեռական բնույթի մեկնաբանությունների, լուսանկարների և տեսանյութերի մասին է, որոնք արվել են առանց կնոջ համաձայնության, կանանց հետապնդումների կամ անպարկեշտ ժեստերի մասին, որոնք կարող են արվել փողոցներում, տրանսպորտում, առևտրի կենտրոններում, հրապարակային այլ վայրերում։
Այդ գործողությունների համար կարգախախտին կարող են տուգանել, հարկադիր աշխատանքի ուղարկել կամ ձերբակալել։
Կանանց ազգային ինստիտուտը կստեղծի հատուկ թեժ գիծ հրապարակային վայրերում ոտնձգության ենթարկված կանանց օգնելու համար։