21/04/2019 10:04
Աբովյան քաղաքի 1-ին և 2-րդ միկրոշրջանների ու Սարալանջի գազամատակարարումը ապրիլի 22-ին կդադարեցվի
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ կատարելու նպատակով ապրիլի 22-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 16.00-ն դադարեցվելու է Աբովյան քաղաքի 1-ին, 2-րդ միկրոշրջանների և Սարալանջ թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները:
Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով: