22/04/2019 16:52
ԵՊՀ ռեկտորը հրավիրվել, սակայն չի մասնակցել վարչապետի հետ հանդիպմանը
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դասախոսների և ուսանողների հետ վարչապետի հանդիպման նախաձեռնող կողմը եղել է կառավարությունը, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը։
Հանդիպմանը, նշենք, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ներկա չէր։
Լրագրողները դեկանից հետաքրքրվեցին՝ Սիմոնյանը հրավիրված չէ՞ր, թե՞ չէր եկել.
«ԵՊՀ ադմինիստրացիան ներկա է գտնվել՝ պրոռեկտորի և հոգաբարձուների խորհրդի նախագահի մասնակցությամբ։ Հրավերը կազմակերպված է եղել, համալսարանի ղեկավարությունն անպայման տեղյակ է եղել։ Չմասնակցության հանգամանքը ես չեմ կարող պարզել», - ասաց Հայկ Սարգսյանը։