22/04/2019 14:04
Տուսկն ու Յունկերը սպասում են Զելենսկու հետ շուտափույթ հանդիպման
Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը և Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը համատեղ ուղերձով շնորհավորել են Վլադիմիր Զելենսկուն Ուկրաինայում կայացած նախագահի ընտրություններում հաղթանակի առթիվ և նշել, որ իրենք ակնկալում են շուտափույթ հանդիպում նրա հետ:
«Մենք հայտնում ենք ձեզ մեր ամենաանկեղծ ցանկությունները պաշտոնավարման ամբողջ ընթացքում: Հուսով ենք հանդիպել ձեզ հետ համաձայնեցված ժամկետներում», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Եվրամիությունը կշարունակի աջակցել Ուկրաինայում բարեփոխումներին և ինքնիշխանությանը: