22/04/2019 10:50
Յանուկովիչը շնորհավորել է Զելենսկուն նախագահի ընտրություններում հաղթելու առթիվ
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Զելենսկուն, որն առաջատար է Ուկրաինայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում:
Քաղաքական գործչի ուղերձը Facebook-ում տարածել է նրա մամուլի քարտուղար Յուրի Կարասիրը:
«Ես անկեղծորեն շնորհավորում եմ ձեր Ուկրաինայի նախագահ ընտրվելու առթիվ: Ուկրաինացիներն այս պաշտոնը ձեզ վստահել են երկրում ամենադժվար պահին», - ասվում է հաղորդագրության մեջ:
Յանուկովիչը նշել է, որ Ուկրաինայի ժողովուրդն այսօր «պառակտված և արմատականացված է ավելի քան երբևէ»:
Նրա խոսքով՝ այս «տխրահռչակ տառապանքի» մեղավորը ներկա ղեկավար Պյոտր Պորոշենկոն է, որի համար ընտրողները միանշանակ վճիռ են կայացրել: