22/04/2019 11:40
Շրի Լանկայում պայթյուններին մասնակցել է յոթ մահապարտ-ահաբեկիչ
Շրի Լանկայում պայթյունների շարքի կազմակերպմանը մասնակցել է առնվազն յոթ մահապարտ-ահաբեկիչ: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով իրավապահներին:
Հաղորդվում է, որ պայթյունները որակված են որպես ահաբեկչություն:
Ըստ իրավապահ մարմինների ներկայացուցչի՝ դրանցում ներգրավված է եղել առնվազն յոթ մահապարտ-ահաբեկիչ:
Շրի Լանկայում որոտացել է 8 պայթյուն. եկեղեցիներում Կոլոմբոյի հյուրանոցներում և երկրի այլ հատվածներում: Նախնական տվյալով՝ զոհերի թիվը հասել է 290-ի, մոտ 500-ը վիրավորվել է: Դրանց թվում են 35 երկրների քաղաքացիներ: