22/04/2019 13:16
Խոհեմ չէ գերի մնալ սոցիալական խնդիրներին ու ծրագրեր չիրականացնել. ԱԺ նախագահը՝ Քաղաքացու օրը նշելու մասին (Տեսանյութ)
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը կարծում է, որ ճիշտ չէ գերի մնալ սոցիալական տարբեր խնդիրներին ու առաջ չգնալ, միջոցառումներ չկազմակերպել։
«Հայաստանում սոցիալական խնդիրները շատ են, մենք կարող ենք ոչ մի ծրագիր չիրականացնել մինչև վերջին հյուղակի կամ անօթևանի հարցը չլուծվի։ Բայց հասկանում ենք, որ սա հավերժ պրոցես է և մյուս կողմից գերի մնալ դրան ու ձեռնպահ մնալ այլ ծրագրեր իրականացնելուց, խոհեմ չէ», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Միրզոյանը՝ արձագանքելով այն մտահոգություններին, որ սոցիալական խնդիրներ ունեցող երկրում պետբյուջեից 124 մլն դրամ է հատկացվում Քաղաքացու օրը նշելու համար։
Նրա խոսքով՝ հասարակության մեջ արժեհամակարգային խնդիրներ կան և արժեքների հեղափոխության մասին շատ է խոսվել։
«Քաղաքացու տոնը, որը սահմանված է, կոչված է նաև քաղաքացիական կրթության որոշակի դերակատարում ունենալ և քաղաքացի կրթել, ձևավորել։ Եվ սրան ուղղել 124 մլն, կարծում եմ, արժե», - հավելեց Միրզոյանը:
Մանրամասն՝ տեսանյութում