22/04/2019 15:35
Չինաստանը դեմ է Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի միակողմանի «նավթային» պատժամիջոցներին
Չինաստանի իշխանությունները դեմ են Միացյալ Նահանգների կողմից իրանական նավթ ներմուծող երկրների վրա ճնշում գործադրելու միակողմանի միջոցներին, հայտարարել Է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը:
«Մենք միանշանակ դեմ ենք ԱՄՆ-ի միակողմանի միջոցներին և ամերիկյան «երկար ձեռքի իրավասությանը», - նշել է նա՝ հերթական մամուլի ասուլիսում՝ մեկնաբանելով իրանական «նավթային» պատժամիջոցների գործողությունից առանձին պետությունների, այդ թվում՝ Չինաստանի դուրսբերումը դադարեցնելու Վաշինգտոնի մտադրությունների վերաբերյալ արևմտյան լրագրողի հարցը: - ՉԺՀ-ի կառավարությունը մտադիր Է ակտիվ կառուցողական ներգործություն ունենալ հանուն շուկայի կայունության՝ նպատակ ունենալով պաշտպանել իր ազգային ձեռնարկությունների օրինական իրավունքները»:
Դիվանագետն ընդգծել է, որ Պեկինն աջակցում է առևտրատնտեսական շփումները Թեհրանի հետ՝ բացառապես հավասար պայմաններով, որոնք հիմնված են բաց և թափանցիկ փոխգործակցության սկզբունքների վրա:
Ինչպես կիրակի հայտնել է The Washington Post թերթը` հղում անելով Պետդեպարտամենտի իր աղբյուրներին, ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Պոմպեոն այսօր կհայտարարի, որ Միացյալ Նահանգները մայիսի 2-ից մյուս երկրներին այլևս դուրս չի բերելու իրանական «նավթային» պատժամիջոցների գործողությունից: