22/04/2019 16:00
Մարտի 1-ով սպառնացողը անարյուն ու խաղաղ կերպով չէր հեռանա. պարոնայք, թարմացրեք ձեր հիշողությունը. Աշոտյան
Այսօր Ազգային ժողովում իշխանական պատգամավորների մտքի խրախճանքի տոնահանդես էր, Facebook-յան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Հերթական անգամ դիրքավորվելով մարտի 1-ի ողբերգության զոհերի և տուժածների ուսերին, նրանք իրենց «հեղափոխական» առականու արդեն հոգնեցրած և մաշված թեզերն էին արտաբերում՝ անցյալ տարվա իրադարձությունների հիշողության տակ մնացած:
Պարոնայք, թարմացրեք ձեր հիշողությունը:
Սերժ Սարգսյանի կողմից Մարիոթում արած հայտարարությունը ոչ թե նոր մարտի 1-ով վախեցնելու սպառնալիք էր, այլ քաղաքական պատասխանատվության և զսպվածության կոչ:
Ի վերջո, մարտի 1-ով սպառնացողը անարյուն ու խաղաղ կերպով չէր հեռանա:
Վերընթերցեք նաև միջազգային բոլոր հիմնական դերակատարների գնահատականներն այդ կապակցությամբ», - գրել է Արմեն Աշոտյանը։